Տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում. «Հրապարակ»

Տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ, 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։

«Այդ թվում եւ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում. ԳՇ պետի ամենահավանական թեկնածուն Ռիժին է` Լեւոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության նախարարը»,- ասաց նա: Բա Մոսի՞ն։ «Դժվար է ասել. վերջին աղմուկից հետո ինքը կարծես խաղից դուրս է մնացել»:

Հիշեցնենք, որ «աղմուկը» կապված էր ՊՆ մատակարարման, ինչպես նաեւ իր ենթակաների նկատմամբ վերամբարձ, վիրավորական պահվածքի հետ: Նա, ճիշտ է, դրա համար հրապարակային ներողություն խնդրեց, սակայն նրա հետագա պաշտոնավարումը հայտնվել է կասկածի տակ նաեւ այն պատճառով, որ Մովսես Հակոբյանն անչափ մտերիմ է Սեյրան Օհանյանի հետ եւ, ըստ «չար» լեզուների, «բավական» հիացած է Օհանյանի տիկնոջ «ատամնաբուժական» գրառումներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում