Սպորտ 

ԱԱ. Հայաստանի սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ

analitik.am

Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ:

Մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղզ Մուհամեդալի Էրգեշովին:

Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիիլ Վոեւոդինին:

Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ)՝  նվաճել բրոնզե մեդալ:

Նույն շարքից