Հասարակություն 

Սահմանամերձ Ոսկեվանը լավագույնն է

analitik.am

Օրերս ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում Հայկական Կարմիր խաչ ընկերության նախաձեռնությամբ մարզի քաղաքացիական պաշտպանության թիմերի միջև Առաջին օգնություն թեմայով մրցում է անցկացվել:

ՀՀ ԱԻ նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչ ընկերության 2017-2018 թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում ս/թ հուլիսի 10-ից ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության Տավուշի մարզի 10 սահմանամերձ համայնքներում տեղակայված ՔՊ ստորաբաժանումների համար մեկնարկել էին առաջին օգնության դասընթացները:

Հայկական Կարմիր խաչ ընկերության նախաձեռնած մրցումներում համայնքային թիմերը պետք է գործնականում կիրառեին ուսումնական ժամանակահատվածի ընթացքում ձեռքբերված գիտելիքները և հմտությունները, հաղթահարեին բոլոր առաջադրանքները:

Մրցումների արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի Քաղաքացիական պաշտպանության թիմը և պարգևատրվել գավաթով։

Մյուս թիմերը և ակտիվ մասնակիցներն արժանացել են խրախուսական պարգևների։

Նույն շարքից