Պուտին-Էրդողան բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ

Պուտին-Էրդողան բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ

Նոյեմբերի 13-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ:

Հանդիպման արդյունքում, Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են թուրքական զինուժի կողմից ռուսական ուղղաթիռի ոչնչացումից հետո սկսված ճգնաժամից հետո, ակտիվություն է նկատվում տարբեր ուղղություններով:

Բանակցությունների ընթացքում կողմերը խոսել են Սիրիական հարցի կարգավորման, Թուրքական հոսքի և Աքքայու ԱԷԿ-ի մասին: