Հասարակություն 

Չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, ԵՊՀ ռեկտորը հրաժեշտ տա պաշտոնին. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեւ-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, եւ չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, նա եւս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից:

Ռեկտորատի վերջին նիստի ընթացքում համալսարանական «սինոդը», որը «կասկածներ» ուներ այդ հարցում, վերջնական համոզման է եկել, որովհետեւ նիստի ընթացքում Կարեն Կարապետյանն անթաքույց նրան էր որոնում:

Ի դեպ, Վահրամ Դումանյանը շատ մտերիմ է նաեւ, այսպես ասած, «Սորոսի Արմենի»` «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ»-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի հետ, որը «համատեղության կարգով» ԳՇ պետ Մովսես Հակոբյանի քրոջ որդին է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից