Սպորտ 

Իտալիայի հավաքականը վերջին 60 տարում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը

analitik.am

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պայքարում Շվեդիայի հավաքականը պատասխան խաղում 0:0 խաղաց աշխարի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ և առաջին խաղում տոնած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ իրավունք ստացավ մասնակցել Ռուսաստանում կայանալիք առաջնությանը:

Իտալիայի հավաքականը Ռուսաստան չի մեկնի:

Եվրոպական հսկայի համար սա իսկական ֆիասկո է:

Հարկ է նշել, որ 1958 թվականից հետո առաջին անգամն է, որ իտալացիները զրկվում են աշխարհի առաջնությանը մասնակցելուց:

Նույն շարքից