Հասարակություն 

Թունավորման դեպք՝ Դիլիջանում

analitik.am

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կենցաղային պայմաններում թունավորում գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2002 թ. ծնված Մելինե Ե.-ն, 1998 թ. ծնված Էլեն Ե.-ն և 1938 թ. ծնված Մարուսյա Ու.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տանը, գազօջախի վրա ջուր թափվելուց առաջացել է գազի արտահոսք, ինչի հետևանքով նրանք թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից