Հայաստանի շախմատիստները հաջող մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատիստները հաջող մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

Հայաստանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը հաղթանակներով սկսեցին Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Առաջին տուրում նրանք սեւ խաղաքարերով պարտության մատնեցին համապատասխանաբար բելառուսցի Վյաչեսլավ Զարուբիցկուն եւ լիտվացի Անդրիուս Բրազդիոնիսին: Մեր երրորդ շախմատիստը՝ Տիգրան Հարությունյանը, անդրանիկ խաղում հաշտություն կնքեց չինացի Կսին Յան Նիեի հետ:

Այսօր կայանալիք երրորդ տուրում մեր շախմատիստներին մրցակիցներ են բաժին հասել Ասիայի ներկայացուցիչները: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կմրցի չինացի Կսյոն Յան Պենի հետ, Մանուել Պետրոսյանը ուժեչը կչափի ֆիլիպինցի Պաուլո Բերսամինայի հետ, իսկ Տիգրան Հարությունյանի մրցակիցը կլինի թուրք Դինչեր Տասդոգենը:

Զուգահեռաբար ընթացող աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Սիրանուշ Ղուկասյանը, առաջին տուրում հաղթել է բելառուսցի Աննա Ստաշիսին: Այսօր նա սպիտակներով կհանդիպի մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ղազախստանցի Զանսայա Աբդումալիկի հետ: