Հասարակություն 

ՀՖՖ մամուլի խոսնակը հրաժարական է տվել

analitik.am

ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ, նոյեմբերի 13-ի առավոտից սկսած, սեփական դիմումիս համաձայն, դադարեցրել եմ աշխատանքս ՀՖՖ Մամուլի քարտուղարի պաշտոնում և, առհասարակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում: Այդ պահից սկսած և այսուհետ՝ պատասխանատու չեմ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցցանցերում հրապարակվող նյութերի( հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր և այլն) բովանդակության, ուղղվածության և որակի համար:

Ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել ՀՖՖ ղեկավարությանն այս 5 տարիների ընթացքում իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և ինձ ընձեռած հնարավորությունների համար: Սա ինձ համար մասնագիտական առումով և կյանքի մեծ փորձ էր: Մի խոսքով՝ “это была славная охота”. Շնորհակալություն նաև ՀՖՖ բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի և մարդկային հարաբերությունների համար: Շնորհակալություն բոլոր լրագրողներին, որոնց գոնե մի մասը վստահաբար կտխրի՝ լսելով այս լուրը:

Նրանց, ովքեր կուրախանան՝ նույնպես շնորհակալություն: Հատուկ շնորհակալություն բոլոր ֆուտբոլիստներին ու մարզիչներին՝ տեղացի և արտասահմանցի, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու այս տարիների ընթացքում: Ձեր հետ շփումներն աշխատանքիս ամենահաճելի մասն էր, մանկական երազանքի իրականացման նման մի բան և մեծ պատիվ: Դրանք ավելի են հարստացրել ֆուտբոլային գիտելիքներս և ջերմացրել հոգիս:

Եվս մեկ անգամ Շնորհակալություն բոլորին:

Առջևում նոր մարտահրավերներ են:

Նույն շարքից