Ռոնալդուն որոշել է հեռանալ, պատճառը տարօրինակ է

Ռոնալդուն որոշել է հեռանալ, պատճառը տարօրինակ է

Մադրիդի  «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն որոշել է ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալ Արքայական ակումբից, գրում է El Chiringuito-ն:

Պորտուգալացին, ով դժգոհ է ակումբի ղեկավարության իր նկատմամբ վերաբերմունքից, հեռանալու մտադրության մասին հայտնել է սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Մասնավորապես նշվում է, որ Ռոնալդուին դուր չի գալիս այն, որ մադրիդյան գրանդը փորձել է ձեռք բերել Կիլյան Մբապեին՝ դա համարելով անհարգալից իր նկատմամբ: