Հասարակություն 

Նաղդալյանը որդու հետ խոսել է WhatsApp-ով. 2 միլիոնը կուտակվել է այլ պատճառով

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ Հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ մեկ ամսվա մեջ մոտ 2 միլիոն դրամի հեռախոսային խոսակցություն է ունեցել, ասաց, որ դա մեկ ամսում չի եղել, ուղղակի մի քանի օր հեռախոսի 3G-ն անջատված չի եղել, դրա համար էլ առաջացել է այդ գումարը:

Նաղդալյանը նաև նշեց, որ չի փոխահուտցել այդ գումարը, և այն վճարվել է պետական բյուջեից:

Դիտարկմանը, թե խոսվում է, որ Նաղդալյանը խոսել է Չինաստանում գտնվող որդու հետ, վերջինս ասած, որ որդու հետ խոսում է WhatsApp-ով:

 

Նույն շարքից