Հասարակություն 

Բաց դաս` ՀՀ Ազգային ժողովում

analitik.am

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, նրա գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսական խնդիրներին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին եւ ուսանողներին խորհուրդ տվել լավ սովորել, ձգտել դառնալ արհեստավարժ մասնագետներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տնտեսական աճին, ՀՀ պետական պարտքին, արցախյան հիմնախնդրին, արտագաղթին, ազգային ինքնության պահպանմանը: ԱԺ փոխնախագահը հորդորել է երիտասարդներին չհեռանալ հայկական արմատներից, գիտելիքները ծառայեցնել հայրենիքի շենացմանը: «Դուք երջանիկ սերունդ եք, որովհետեւ ապրում եք անկախ Հայաստանի Հանրապետությունում»,- խոսքն ամփոփել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բաց դասն ամփոփվել է ավանդական լուսանկարով:

Նույն շարքից