Հասարակություն 

Հրդեհ՝ Նորակերտ գյուղում (լրացված)

analitik.am

Նոյեմբերի 14-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի տներից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորակերտ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի առաջին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 15:25-ին:

Ամբողջությամբ այրվել են տան երկու ննջասենյակները և նախասրահը՝ գույքով (մոտ 85 քմ):

Նույն շարքից