Սպորտ 

Ազատ ոճի չորս ըմբիշ կմասնակցի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը

analitik.am

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Մեր երկիրը կներկայացնի չորս ազատոճային:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գեւորգ Թադեւոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին եւ Հրայր Ալիխանյանին (74 կգ):

«Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 23-ին:

Նույն շարքից