Հասարակություն 

Տարկետման մասին օրենքը ձայների ճնշող մեծամասնությամբ ամբողջությամբ ընդունվեց

analitik.am

Րոպեներ առաջ Ազգային ժողովը ձայների 86 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նշենք, որ սա այն օրինագիծն է որի դեմ արդեն մեկ շաբաթ է պայքարում են ուսանողները՝ դրա համար հայտարարելով դասադուլ և հացադուլ:

Մինչ քվեարկությունը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց հացադուլ հայտարարած ուսանողների մասին՝ հայտարարելով, որ ԵԼՔ-ը դեմ է քվեարկելու:

Ավելի վաղ՝ նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել էր, որ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն եղել: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել էր հանձնաժողովի կողմից ընդունված առաջարկություններին, մասնավորապես տարկետման իրավունքին վերաբերող առաջարկությանը, որով մշակույթի, սպորտի և գիտության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունեցող երիտասարդները կօգտվեն այդ իրավունքից:

Ըստ Կորյուն Նահապետյանի՝ պետք չէ հակադրության մեջ դնել զինուժի համալրման և գիտության զարգացման հարցերը:

Նույն շարքից