Ոստիկաններն ուսանողներին հեռացրեցին ճանապարհից

Ոստիկաններն ուսանողներին հեռացրեցին ճանապարհից

Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանության և ճանապարհը փակած ուսանողների միջև:

Մինչ այդ Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը 5 րոպե ժամանակ տվեց դասադուլավոր ուսանողներին ճանապարհը բացելու համար: Երբ ուսանողները հրաժարվեցին կատարել պահանջը, ոստիկանները սկսեցին հեռացնել վերջիններիս ճանապարհից, ինչի արդյունքում հրմշտոց տեղի ունեցավ:

Վիճակը շարունակում է լարված մնալ: Ուսանողները գտնվում են մայթի վրա:

Հացադուլ հայտարած ուսանողներից երկուսը դադարեցրել են հացադուլը և պատրաստվում են միանալ մյուսներին: