Հասարակություն 

Դանակահարություն՝ Մազմանյան փողոցում

analitik.am

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի և մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Դ. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 2002 թ. ծնված Ն. Դ.-ի կողմից դանակահարվելու հետևանքով:
Ժամը 19.30-ին Ն. Դ.-ն ներկայացել է բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից