Սպորտ 

Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները

analitik.am

Նոյեմբերի 16-ին Պերուի հավաքականը պարտության մատնեց Նոր Զելանդիայի հավաքականին՝ դառնալով ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության վերջին մասնակիցը:

Այսպիսով Հարավային Ամերիկայից Ռուսաստանում կայանալիք առաջնությանը կմասնակցեն Բրազիլիայի, Կոլումբիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և Պերուի ազգային հավաքականները:

2018 թվականի հունիսի 14-ց մինչև հուլիսի 15-ը կայանալիք առաջնության բոլոր մասնակիցները՝ Ռուսաստան, Ճապոնիա, Մեքսիկա, Բելգա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Գերմանիա, Անգլիա, Իսպանիա, Դանիա, Շվեդիա, Խորվաթիա, Շվեյցարիա, Նիգերիա, Կոստա Ռիկա, Եգիպտոս, Լեհաստան, Իսլանդիա, Սերբիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Պանամա, Սենեգալ, Մարոկկո, Թունիս, Ավստրալիա, Բրազիլիա, Կոլումբիա, Ուրուգվայ, Արգենտինա և Պերու:

Նույն շարքից