Գլխավոր Հասարակություն 

Ինչու է զինծառայությունից խուսափած անձանց մասին օրենքն ամեն տարի երկարաձգվում. Մանե Թանդիլյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խորհրդարանում Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանին, ցանկություն հայտնեց իմանալ, թե ինչու է ամեն տարի երկարաձգվում օրենքով սահմանված ժամկետը. «Նպատակը գումար հավաքե՞լն է, թե այն, որ  հնարավորություն տրվի մեր քաղաքացիներին վերառնալ Հայաստան և խուսաել բանտում հայտնվելուց»:

 

Կարինե ԱԺեմյանն ասաց, որ իհարկե նպատակը մարդկանց համար պայմաններ ստեղծելն է, որպեսզի ծառայությունից խուսափած անձինք կարողանան վերադառնալ հայրենիք. «Բայց ազնիվ կլինի արդյո՞ք այն տղաների հանդեպ,  ովքեր ծառայում են, եթե ծառայությունից խուսափած անձինք վերադառնան և պատասխանատվության չենթարկվեն: Եթե մարդիկ ուզում են վերադառնալ, ուրեմ պետք է վճարեն: Դա պետք է անեն քրեական հետապնդումից խուսափելու համար»:

 

Արձագանքելով պատասխանին՝ ԵԼՔ խմբակցության պատգամավորը հարցրեց՝ սրանով սոցիալակա՞ն խնդիր է լուծվում, թե՝ հայրենադարձության. «Մենք շատ լավ ենք հասկանում, որ մարդիկ երբեմն իրենց կամքին հակառակ են մեկնել: Կարծում եմ, որ արդար չէ նրանցից այդքան գումար պահանջել»:

 

Աճեմյանի խոսքերով, գործող օրենքում տարբեր գումարներ է սահմանված, իսկ նորով առաջարկվում է մեկ հստակ չափ սահմանել: Վերջինս նաև նշեց, որ տարբեր երկրներից զանգեր են ստանում և ցանկություններ են լսում վերադառնալու մասին: Սակայն այսօր մեր բանակը խնդիր ունի, մենք չենք կարող ուղղակի թույլ տալ այդ մարդկանց վերադառնալ ու չվճարել, դա անարդար է: Օպտիմալ տարբերակ է ընտրվել, որպեսզի մարդիկ ծառայությունից խուսափելով չհեռանան և տարիներ անց ուղղակի վերադառնան:

Ավելի վաղ Աճեմյանը, ներկայացնելով փոփոխությունները, նշել էր, որ ծառայությունից խուսափած անձինք կարող են վերադառնալ հայրենիք և խուսափել քրեական հետապնդումից, եթե յուրաքանչյուր զորակոչի համար վճարի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար, ինչը 2 անգամ շատ է գործող օրենքում սահմանված գումարի չափից:

 

Նույն շարքից