Սպորտ 

Նեյմարն արտասվել է՝ խնդրելով պահել իրեն «Բարսելոնայում». Marca

analitik.am

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը մինչև «ՊՍԺ»  տեղափոխվելը մի քանի անգամ դիմել է կատալոնական գրանդի նախագահ Բարտումեուին՝ խնդրելով անել ամեն ինչ տրանսֆերին խանգարելու համար:

Ականատեսների խոսքերով, երկու անգամ Նեյմարը նույնիսկ արտասվել է, քանի որ ցանկացել է մնալ «Բարսելոնայում»:

Սակայն բրազիլացու հայրը, ով վերջինիս գործակալն է, չի ցանկացել հրաժարվել տրանսֆերից: Նրան դուր է եկել այն, որ որդին գտնվում է ուշադրության կենտրոնում:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Նեյմարը չի կարողանում հարմարվել Փարիզում և ցանկանում է վերադառնալ Կատալոնիա:

Նույն շարքից