Քաղաքականություն 

Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ-ի և Ռուսաստանի լավ համագործակցության օրինակ է. Բրայզա

analitik.am

Լեռնային Ղարաբաղը և ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության լավ օրինակներ են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Մեթթյու Բրայզան:

«Մենք իրար հակասող հայացքներ ունենք Վրաստանի հակամարտության մասով, սակայն լավ համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում»,-ասել է Բրայզան:

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին նախկին պաշտոնյան, ով այժմ աշխատում է ֆին-թուրքական մասնավոր կազմակերպությունում, նշել է՝ եթե նպատակ կա փոխել Ռուսաստանի քաղաքական համակարգը, ապա այդ քաղաքականությունը չի աշխատում

 

Նույն շարքից