Գլխավոր Հասարակություն 

Զինծառայությունից խուսափող անձանց մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանը միաձայն (85 կողմ) առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի ներկայացմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած եւ 27 տարին լրացած քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով բազմաթիվ անգամներ օրենքը փոփոխվել է եւ նպաստել հազարավոր երիտասարդների վերադարձին:

Ակնկալվում է, որ այս օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ այս օրինագծի ընդունումը չի կարող դառնալ գործիք, որով քաղաքացիները կխուսափեն ծառայությունից: Տարիների ընթացքում այս օրենքի գործողության արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 8 միլիարդ դրամ: Նախագծի քննարկման ժամանակ կանգ են առել ամեն զորակոչի համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար վճարելուն եւ օրենքի գործողության ժամկետն առաջարկվում է երկարացնել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

Նույն շարքից