Քաղաքականություն 

Ինչո՞ւ եք եկել Սիրիա. Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է ԻՊ-ին ֆինանսավորելու մեջ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նա Միացյալ Նահանգներին մեղադրել է նաև Անկարայի հետ ունեցած պայմանավորվածությունը խախտելու մեջ՝ կապված Սիրիայում ազատագրված տարածքներից քրդական ուժերը դուրս բերելու հետ:

Էրդողանի խոսքերով, ԱՄՆ-ը հսկայական գումարներ է տվել ԻՊ-ին և անընդհատ խախտել է պայմանավորվածությունները: Նա նշել է, որ հիմա ԱՄՆ-ում իշխանությունները փոխվել են, սակայն ամեն ինչ մնացել է նույնը:

«Դուք Սիրիայից 12 հազար կմ հեռու եք, սակայն այնտեղ 11 հատ բազա ունեք: Ինչո՞ւ եք եկել Սիրիա: Իսկ մենք կռվում ենք ոչ միայն ԻՊ-ի, այլ նաև  PYD-ի (Սիրիական քրդերի ինքնապաշտպանություն) դեմ: Հիանալի տեսնում ենք, թե ինչ է ուզում անել ԱՄՆ-ը, և դա չի համապատասխանում դաշնակցային ոգուն»,-ասել է Էրդողանը:

 

 

Նույն շարքից