Քաղաքականություն 

Պաշտոնանկություն՝ նախագահի որոշմամբ

analitik.am

ՀՀ նախագահի որոշմամբ, Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ որոշմամբ, Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ):

Նույն շարքից