Ռազմական 

Սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ՝ Արցախում

analitik.am

Նոյեմբերի 13-17-ը ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց են կացվել ՊԲ զորամասերի սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ:

Հավաքների ընթացքում ոլորտի փորձառու ներկայացուցիչները վարել են դասախոսություններ <<Անհատական և խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները>>, <<Զինվորական կոլեկտիվներում սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների անցկացման մեթոդիկան>> և հարակից այլ թեմաներով, որոնք նպատակաուղղված էին բարձրացնելու նշված օղակի սպայակազմի մասնագիտական ունակությունները:

Հավաքների վերջում ընդգրկված սպայակազմը հանձնել է ստուգարքներ:

Նույն շարքից