Հասարակություն 

Էրդողանն ու Աթաթուրքն ընդգրկված են եղել ՆԱՏՕ-ի զորավարժություններում թշնամիների մեջ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքը ներառված են եղել ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ թշնամիների ցանկում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հավելելով, որ զորավարժություններն անց են կացվում Նորվեգիայում:

Այն որ Էրդողանն ու Աթաթուրքն ընդգրկված են եղել թշնամիների մեջ, ասել է հենց Էրդողանը հարազատ կուսակցության տարածքային մարմիննների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանի խոսքերով, զորավարժությունների ժամանակ թիրախներ են եղել տարբեր մարդկանց պատկերներով, և այդ թիրախների մեջ եղել են նաև ինքն ու Աթաթուրքը: Այդ մասին իմանալուց հետո զորավարժություններին մասնակցող 40 թուրք զինծառայողները ետ են կանչվել:

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ սա առաջին դեպքը չէ:

Նույն շարքից