Հասարակություն 

Հրդեհ՝ «Նոր հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպության գրասենյակում. այրվել են գույքը և փաստաթղթերը՝ մասամբ

analitik.am

Նոյեմբերի 17-ին, ժամը 17:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբայեդով փողոցի 1-ին նրբանցքում գտնվող «Արաբկիր» հյուրանոցի առաջին հարկում կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Նոր հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպության թիվ 150 շինությունում այրվում են գրասենյակային գույքը՝ (մոտ 5 քմ) և փաստաթղթերը՝ մասամբ (մոտ 0,5 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 18:35-ին:

Նույն շարքից