Հասարակություն 

Գիտնականները պարզել են, թե ինչպես է սպասք լվանալն ազդում կնոջ առողջության վրա

analitik.am

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները, որոնց թվում կարելի է դասել սպասք լվանալը, տանը կատարվող մյուս աշխատանքները և թեթև վազքը, դրական են ազդում կյանքի տևողության վրա: Նման պնդում արել են ամերիկացի բժիշկները, գրում է  Journal of the American Geriatrics Society-ը:

Հետազոտությանը մասնակցել է 65-99 տարեկան ավելի քան 6 հազար կին:

Արդյունքում պարզվել է, որ այն կանանց շրջանում, որոնք օրվա մեջ առնվազն 30 րոպե տրամադրում են  ֆիզիկական ակտիվությանը, մահացությունը 12 տոկոսով ավելի քիչ է: Օրվա ընթացքում մոտ մեկ ժամ ֆիզիկական ակտիվությունը մահացությունը նվազեցնում է 39 տոկոսով:

Գիտնականները նշում են, որ ֆիզիկական ակտիվություն ասելով, նկատի ունեն սպասք լվանալը, տան մաքրությունը և զբոսնելը:

 

 

Նույն շարքից