Հասարակություն 

Մահացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը

analitik.am

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը, հայտնում է TMZ-ն:

Մենսոնի մահվան մասին հայտնել է վերջինիս զոհերից մեկի քույրը, ում այդ մասին ասել են բանտի ղեկավարությունից:

1969 թվականին Մենսոնը Լոս Անջելեսում սպանել էր  կինոռեժիսոր Ռոման Պոլանսկիի կնոջն ու վերջինիս 4 երեխաներին: Բացի դրանից, Մենսոնին մեղավոր են ճանաչել ևս 3 սպանության մեջ: Չարլզ Մենսոնը մահապատժի էր ենթարկվել, բայց քանի որ 1972 թվականից Կալիֆորնիայում մահապատիժն արգելվեց, նա դատապարտվեց ցմահ ազատազրկման:

 

 

Նույն շարքից