Քաղաքականություն 

Մերկելի հետագա պաշտոնավարումը կասկածի տակ է

analitik.am

Գերմանիայի կառավարության ձևավորման համար ավելի քան 1 ամիս տևած բանակցություններն այս գիշեր տապալվել են այն բանից հետո, երբ Ազատ դեմոկրատական կուսացությունը հրաժարվել է շարունակել խորհրդակցությունները: Սրա արդյունքում դաշինքում մնացած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ միությունը  զրկվել է Բունդեսթագում մեծամասնությունից:

Տեսականորեն Գերմանիայում կառավարությունը կարող է ձևավորվել նաև փորքամասնության պայմաններում, սակայն դա չի տեղավորվում երկրի քաղաքական ավանդույթների մեջ: Այսպիսով, կարել է ենթադրել, որ Մերկելը չի շարունակի պաշտոնավարել որպես կանցլեր, որը լինելու էր 4-րդը վեջինիս համար:

Ենթադրվում է, որ Մերկելին կոալիցի կազմել խանգարեց միգրացիոն քաղաքականությունը, որը բանակցությունների ամենավիճելի թեման է եղել:

Նույն շարքից