Սպորտ 

«Ռեալը» գտել է Զիդանին փոխարինողին

analitik.am

Մադրիդի «Ռեալը» գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկում է Գերմանիայի հավաքականը գլխավորող Յաոհիմ Լյովի թեկնածությունը, եթե Զինեդին Զիդանը հեռանա: Այս մասին հայտնում է Don Balon-ը:

Պարբերականի տեղեկություններով, Արքայական ակումբի ղեկավարությունն անհանգստացած է թիմի վատ արդյունքների պատճառով: Սերուցքայինների նախագահ Պերեսը դեռ վստահում է  Զիդանին, սակայն իր քայլերն է պլանավորում վերջինիս հեռանալու դեպքում գործելու համար:

Պերեսն արդեն բանակցություններ է վարել Լյովի հետ, ով կարծես թե դեմ չէ Արքայական ակումբը գլխավորելուն:

 

Նույն շարքից