Լավրովն այնքան էլ լավատես չէ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Լավրովն այնքան էլ լավատես չէ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հաջողվել է արդյո՞ք առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման որոշման հարցում, հայտարարեց, թե Բաքվում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ինքը խոսել է այն մասին, որ հակամարտության կարգավորման բոլոր տարրերն  առկա են, սակայն դրանք  տարբեր փաստաթղթերում են:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ դժվարությունը կայանում է հենց նրանում, որ այդ տարրերը գտնվում են տարբեր փաստաթղթերում, բարդ է վերցնել դրանցից մեկը կամ մի քանիսը և դրա հիման վրա պայմանավորվել:

Ռուսական արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսքերով, օգտակար է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտնել են իրենց դրական տրամադրվածությունը, սակայն կարևոր է, որ դա ազդեցություն ունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Ամեն դեպքում Լավրովը շատ լավատես չէ: Նրա որակմամբ, խնդիրը բարդ է: