Հասարակություն 

23-ամյա ուսուցչուհուն ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար

analitik.am

ԱՄՆ Օհայո նահանգի դպրոցներից մեկի 23-ամյա ուսուցչուհի Մադելին Մարքսին մեղադրում են 17 և 16 տարեկան երկու աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու և լիազորությունները չարաշահելու մեջ, այս մասին գրում է New York Post-ը:

Նշվում է, որ ոստիկանությունը նախ կասկածել է ուսուցչուհուն աշակերտների հետ հարաբերություններ ունենալու մեջ և արգելել է վերջինիս մոտենալ տղաներին: Սակայն Մադելինը հերքել է մեղադրանքը:

Ավելի ուշ աշակերտներից մեկի բջջայինում հայտնաբերվել են ուսուցչուհու մերկ լուսանկարները:

Մարքսն աշակերտների հետ հանդիպել է ոչ դպրոցում և դասերից ազատ ժամերին:

Քննությունը շարունակվում է:

 

Նույն շարքից