Քաղաքականություն 

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրում է ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ սեփական գործերն առաջ տանելու մեջ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ իշխանությունների հասցեին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ փարձում է իրեն ձեռնտու կարգերը հաստատել Մերձավոր Արևելքում:

«ԻՊ-ը հայտնվեց և անհետացավ, սակայն դեռ հարցականներ կան: Ինչո՞ւ է մեծ քանակությամբ զենք ուղարկվում Սիրիա: Ո՞ւմ դեմ է այն օգտագործվելու: Մենք գիտենք, թե որն է խնդիրը: ԱՄՆ-ի դարդ ու ցավը ահաբեկչության դեմ պայքարը չէ, դեմոկրատիան չէ, ոչ էլ խաղաղ բնակչության խնդիրները: Օգտագործելով ահաբեկչության դեմ պայքարը՝ նրանք փորձում են նոր կարգեր հաստատել Մերձավոր Արևելքում »,-հայտարարել է Էրդողաանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայի նախագահի խոսքերով, Սիրիայում ահաբեկիչներին փոխարինելու են գալիս նոր ահաբեկիչներ: Խոսքը վերաբերում է սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերին, որոնց Անկարան ահաբեկիչ է համարում:

 

Նույն շարքից