Հասարակություն 

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երիտասարդ ռեփերի մահվան մասին

analitik.am

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել էմո-ռեփեր Lil Peep-ի մահվան մասին և նշել մահվան ամենահավանական պատճառը, գրում է Mirror-ը:

Նշվում է, որ իրավապահներն ավտոբուսում, որտեղ մահացել է ռեփերը, հայտնաբերել է Xanax, մարիխուանա և անհայտ ծագման փոշենման նյութ:

Մահվան ամենահավանական պատճառը թմրանյութի անթույլատրելի չափաբաժին ընդունելն է: Սակայն ամեն ինչ վերջնական պարզ կլինի միայն 6-8 շաբաթ անց:

Lil Peep-ը մահացավ նոյեմբերի 16-ին:

 

 

Նույն շարքից