Հասարակություն 

Հղի ժամանակ մեջքի վրա պառկած դիրքով քնելով՝ մայրերը վտանգում են պտուղի կյանքը. Գիտնականներ

analitik.am

Մանչեսթերի համալսարանի հետազոտողները եկել էն այն եզրահանգմանը, որ պտուղի առողջությունը և կյանքը կախված են ապագա մայրիկի հղիության ժամանակ քնելու դիրքից, գրում է Science Alert-ը:

Ավելի քան հազար կնոջ շրջանում արված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հղիության վերջին փուլում երեխաների մահվան 291 դեպքերը եղել են  այն դեպքում, երբ մայրերը հաճախ քնել են մեջքի վրա պառկած դիրքով:

Ընդ որում, գիտնականները պարզել են, որ հղիության 28-րդ շաբաթվանից սկսված մշտական մեջքի դիրքով պառկած քունը երեխայի մահվան հավանականությունը մեծացնում է 2 անգամ, իսկ այլ գործոնների դեպքում՝ 3:

Պտուղի համար ամենաանվատնգը մայրիկի կողքի վրա պառկած դիրքն է:

 

 

 

Նույն շարքից