Տնտեսություն 

Արցախում 2018թ.-ին բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

analitik.am

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:

Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:

Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ  պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

Նիստին մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Նոյեմբերի 23-ին 2018թ. պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն  ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Նույն շարքից