Գլխավոր Հասարակություն 

Պաշտպանության փոխնախարարը խոսել է սահմանին տիրող իրավիճակի մասին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք երեք ականի պայթյունի արդյունքում զոհված զինծառայողները կօգտվեն 1000 դրամների հիմնադրամից, նշեց, որ ծառայողական քննության արդյունքում պարզվելու են դեպքի բոլոր հանգամանքները, ինչից հետո որոշում կկայացվի:

Նա նշեց, որ ցավոք նման դեպքեր լինում են, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել կոնկրետ այս դեպքը, հասկանալու համար՝ արդյո՞ք որևէ մեկի մեղքով է այն տեղի ունեցել, թե անզգույշ քայլերի հետևանք է:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ հաշվի առնելով այն, որ մոտ օրերս ստորագրվելու է Հայաստան-ԵՄ հուշագիրը՝ փոխնախարարն ասաց, որ իրադրությունն այնպիսին է, ինչպիսին եղել է, այս պահին հատուկ լարվածություն չի նկատվում:

Նույն շարքից