Գլխավոր Քաղաքականություն 

ԼՂ հակամարտությունը հատուկ թեմա է Թուրքիայի համար. Էրդողան

analitik.am

Ռուսաստանը կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ մտադիր է այսօր այդ հարցը քննարկել ՌԴ և Իրանի նախագահների հետ հանդիպման ժամանակ:

«ԼՂ հակամարտությունը հատուկ թեմա է Թուրքիայի համար, և Անկարան չի կարող անտեսել այն: Ուժը, որը կարող է կարգավորել այս հակամարտությունը, Ռուսաստանն ու Վլադիմիր Պուտինն են»,-էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu. Գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ հարցն արդեն քննարկել է Պուտինի հետ նոյեմբերի 13-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ և այս անգամ ևս, եթե հարմար լինի, կխոսի այդ մասին:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ 5 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին և ակտիվ քայլեր պետք է սկսվեն, քանի որ հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարի:

Նույն շարքից