Պատրաստ եմ մինչև վերջ աջակցել Արդվի գյուղի բնակիչներին. Մանե Թանդիլյան

Պատրաստ եմ մինչև վերջ աջակցել Արդվի գյուղի բնակիչներին. Մանե Թանդիլյան

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայտարարում եմ, որ պատրաստ եմ մինչև վերջ ԱՋԱԿՑԵԼ Արդվի գյուղի բնակիչներին, ովքեր արդեն ամիսներ շարունակ ոտքի են ելել պաշտպանելու արժանապատիվ կյանքով ապրելու իրենց իրավունքը՝ <<առողջության և առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մաքուր օդ, հող, ջուր ունենալու իրավունքը, բնական պաշարների մատչելիության և կայուն օգտագործման իրավունքը, սեփական գործունեության իրականացման ընտրության իրավունքը, սոցիալական պաշտպանության իրավունքը>>, վեր դասելով այս արժեքները անհեռատես անձնական կարճաժամկետ շահից:

Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին ականջալուր լինել գյոուղացիների մտահոգությանը և սատարել նրանց՝ պահանջելով դադարեցնել այս տարածքում հանքերևակման գործողությունները և մեկընդմիշտ հրաժարվել Շեկաղբյուրը հանքի վերածելու անթույլատրելի գործընթացը: