Տնտեսություն 

Մեծ Բրիտանիան դուրս է մնացել խոշորագույն տնտեսություն ունեցողների հնգյակից

analitik.am

Մեծ Բրիտանիան դուրս է մնացել աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների հնգյակից և գտնվում է արդեն ցուցակի 6-րդ հորիզոնականում, այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդին:

Բրիտանիան իր տեղը զիջել է Ֆրանսիային, որի ՀՆԱ-ն կազմում է 2,575 տրիլիոն դոլար՝ Թագավորության 2,565 տրիլիոնի դիմաց:

Նշվում է, որ Ֆրանսիան դեռ շատ առաջ չի պոկվել, սակայն դա տեղի կունենա արդեն հաջորդ տարի:

Հեմոնդը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսության աճը դանդաղել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի արդյունքում:

 

Նույն շարքից