Գլխավոր Քաղաքականություն 

Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, եթե ... Շավարշ Քոչարյան

analitik.am

Որպեսզի բանակցությունների միջոցով կարողանանք առաջ շարժվել, կողմերի միջև պետք է վստահություն լինի: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ վստահության համար պետք է կատարվեն այն միջոցառումները, որոնց մասին խոսվել է ինչպես Վիեննայում, այնպես էլ՝ Սանկտ Պետերբուրգում:

Պատասխանելով հարցին, թե պետք է արդյո՞ք լուրջ առաջընթաց սպասել բանակցություններում՝ Քոչարյանն ասաց՝ եթե կողմերից մեկն ունի «կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ» սկզբունքը, բնական է բանակցություններում որևէ առաջընթաց չի կարող լինել. «Քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, առաջընթաց չի լինի»:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի կազմում Ադրբեջանի հայտնվելուն, ապա փոխնախարարն ասաց, որ հայկական կողմի համար այն ողջունելի կլինի, եթե Բաքուն կատարի պարտավորությունները, որոնք նախատեսված անդամ կամ դիտորդ պետությունների համար: Այսինքն, Ադրբեջանը պետք է վերացնի շրջափակումը, թշնամական քայլեր չձեռնարկի:

 

Նույն շարքից