Գլխավոր Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է ԼՂ հակամարտության մասին

analitik.am

ՆԱՏՕ-ին անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունըՙ և մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ լարվածությունից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Սթոլթենբերգը նշել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն ուղիղ դերակատարում չունի հակամարտության կարգավորման գործում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, դաշինքն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը և կոչ է անում քայլել հակամարտության լուծումը գտնելու ճանապարհով:

 

Նույն շարքից