Սպորտ 

Օզիլը 19 միլիոն աշխատավորձ է պահանջում «Բարսելոնայից»

analitik.am

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը տարեկան 19 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում «Բարսելոնայից», հայտնում է AS-ը: Պարբերականի տեղեկություններով, 29-ամյա գերմանացին նաև բոնուսներ է ուզում:

Նշվում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է դեմ չլինել այս գործարքին, որպեսզի Օզիլը չտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», որը ևս հետաքրքրված է վերջինիս ծառայություններով:

Եթե Օզիլը տեղափոխվի Կատալոնիա, կկարողանա մասնակցել ՉԼ-ի խաղերին, քանի որ զինագործների կազմում այս մրցաշրջանում հանդես չի եկել եվրոպական հեղինակավոր մրցաշարին:

 

Նույն շարքից