Քաղաքականություն 

Ծառուկյանը զգուշացրել է՝ հանդես չգալ ի պաշտպանություն ուսանողների առաջ քաշած պահանջների. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը և ի պատասխան իր բիզնեսներում սկսած ստուգումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը: Բայց որպեսզի ավելի ընդգծի, որ իր պայքարը ոչ թե իշխանության կամ նախագահ Սարգսյանի դեմ է, այլ միայն վարչապետ Կարապետյանի, Ծառուկյանը կարգադրել է պաշտպանել իշխանության մյուս նախաձեռնությունները:

Մասնավորապես՝ Ծառուկյանը խիստ զգուշացրել է, որ խմբակցության անդամները որևէ կերպ չմասնակցեն ուսանողական ցույցերին կամ ընդհանրապես հանդես չգան ի պաշտպանություն ուսանողների առաջ քաշած պահանջների, հստակ պաշտպանեն իշխանության դիրքորոշումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից