Քաղաքականություն 

Արա Բաբլոյանի և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները շատ լարված են. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «2018-ի ապրիլից հետո իշխանական վերնախավում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: ՀՀԿ կուլիսներում այսօր արդեն շատերը խոսում են ոչ միայն ապագա վարչապետի ով լինելու, այլեւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխության մասին:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԱԺ նախագահի աթոռի հավակնորդների պայքարում: Մեր տեղեկություններով, խորհրդարանի ղեկավարի պաշտոնում Արա Բաբլոյանին չենք տեսնելու. նա, հավանաբար, կզբաղվի դիվանագիտական աշխատանքով, կնշանակվի դեսպան:

Առավել դիտարժան է լինելու ԱԺ խոսնակի հնարավոր թեկնածուների մրցակցությունը: Որոշ տեղեկություններով, հավակնորդների մեջ է նաեւ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, նախագահականից առայժմ ոչինչ չի ասվել-ակնարկվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից