Սպորտ 

«Ռեալի» նախկին հարձակվողը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խմբակային բռնաբարության համար

analitik.am

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակող Ռոբինյոն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խմբակային բռնաբարությանը մասնակցելու համար:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հայտնի ֆուտբոլիստի դատավճիռը կայացրել է Միլանի դատարանը:

Նշվում է, որ Ռոբինյոյի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2013 թվականին Միլանում, որտեղ նա իր 5 ընկերների հետ սեռական ոտնձգություն է կատարել 22-ամյա ալբանուհու նկատմամբ:

Ռոբինյոն գտնվում է Բրազիլիայում, որտեղ հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում:

Նույն շարքից