Սպորտ 

Ալբերտ Թադեւոսյանն այսօր պարզապես փայլեց. Նիկշա Բավցեւիչ

analitik.am

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը ԵԱ-2021-ի ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղից հետո ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է արդյունքները.

«Բավարարված եմ թիմի ցուցադրած  խաղից, մենք խաղի սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը:

Մրցակիցն օղակից անդրադարձող գդակներին ավելի շատ էր տիրում, եւ դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրինք, եւ ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել:

Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադեւոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,- ասել է Նիկշա Բավցեւիչը։

Նույն շարքից