Հասարակություն 

Եգիպտոսում մզկիթի վրա հարձակման արդյունքում զոհվել է 50 մարդ. Sky News Arabia

analitik.am

Եգիպտոսի Սինայի թերակղզում մզկիթներից մեկում տեղի ունեցած հարձակման  արդյունքում զոհերի և վիրավորների թիվը հասել է 150-ի: Այս մասին հայտնում են եգիպտական ԶԼՄ-ները:

Ընդ որում, զոհերի թվի մասին հստակ ինֆորմացիա չկա:

Sky News Arabia-ն հայտնում է 50 զոհի մասին, սակայն այս թիվը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Associated Press-ն իր հերթին հայտնում է, որ հարձակվողները մզկիթին մոտեցել են  4 ավտոմեքենայով և կրակ բացել մարդկանց վրա:

 

Նույն շարքից