Ոստիկանությունը պետք է երաշխավորի, որ Գազպրոմը, ՎՏԲ-ն չեն վիճարկի ՀՀ տարածքում ՀՀ...

Ոստիկանությունը պետք է երաշխավորի, որ Գազպրոմը, ՎՏԲ-ն չեն վիճարկի ՀՀ տարածքում ՀՀ իշխանությունների՝ բռնություն կիրառելու մենաշնորհը

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ-ում մեկ շնչին ընկնող սպառումը կազմում է 44 հազար դրամ, իսկ եկամուտը՝ 56 հազար: Այսինքն, տոտալ հավասարության դեպքում բնակչությունը կկուտակեր տարեկան 36,000,000,000 դրամ կամ 75 միլիոն դոլար: Մինչդեռ իրականում կուտակում է բնակչության մոտ 30%-ը, ընդ որում, կուտակում են շատ ավելի շատ, քան վերոհիշյալ 75 միլիոն դոլարը, քանի որ սպառումն ու եկամուտը միջինացված են, իսկ բնակչության մեծ մասը չի կարողանում կուտակել՝ փոխարենը պարտք անելով կամ թերսնվելով: Փաստացի բնակչության 10%-ը տարեկան կուտակում է 666 միլիոն դոլար: «Կուտակել» ասածը իհարկե շատ կոպիտ բառ է, իրականում դա այն գումարն է, որ բնակչության վերոհիշյալ 10%-ն ունի՝ սպառողական զամբյուղին հատկացվող ծախսերից զատ:

Եթե ես լինեի Մարքսիստ, կասեի, որ այդ 666 միլիոնը պիտի վերաբաշխվի այնպես, որ բոլորը մարդավայել ապրեն ու կուտակեն 75 միլիոն, ոչ թե 10%-ը կուտակի 666 միլիոն: Սակայն ես Մարքսիստ չեմ, ես կարծում եմ, որ այդ 666 միլիոնը պիտի, ոչ թե վերաբաշխվի, այլ, ֆիսկալ և պլանային տնտեսության ողջ գործիքակազմը գործադրելով, պիտի ուղղվի պետբյուջե: Բյուջեից պիտի ուղղվի բանակին և ոստիկանությանը: Բանակը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը (ու իրեն շիրա տվող ՌԴ-ն) չվիճարկի ՀՀ տարածքում ՀՀ իշխանությունների՝ բռնություն կիրառելու մենաշնորհը: Ոստիկանությունը պետք է երաշխավորի, որ Գազպրոմը, ՎՏԲ-ն, ՀԿԵԳ-ը և դրանց բոլորի սեփականատեր ՌԴ իշխանությունը չվիճարկի ՀՀ տարածքում ՀՀ իշխանությունների՝ բռնություն կիրառելու մենաշնորհը: Ոչ պատահական զուգադիպությամբ, ոստիկանության գործողությունների հաջող ընթացքի դեպքում, միայն Գազպրոմից կհաջողվի կորզել ևս 300 միլիոն դոլար:

Այ երբ որ լուծվի արտաքին և ներքին սուբյեկտների կողմից վիճարկվող ՀՀ իշխանությունների՝ բռնության կիրառելու մենաշնորհի հարցը, մենք կկարողանանք, գոյացած 966 միլիոն դրամն ուղղել կրթության և առողջապահության վրա, զուգահեռաբար վերաբաշխելով կապիտալը, որպեսզի կուտակելու հնարավուրություն և ցանկություն ունենան նաև էս օղուզների մնացած 70%-ը, որոնք էսօր, սովամահ լինելով, պաշտում են իրենց հերձողին:

Արհեստական մենաշնորհները և հավելյալ հարկատեսակները այս ծրագրի անբաժանելի մասերն են: Եթե պոպուլզիմն ու ներքին դիվերսիաները մի կողմ դրվեն, պետբյուջեն կարելի է մոտ 50%-ով աճեցնել ու մի քսան տարում լուրջ պետություն ունենալ: Իհարկե բնակչության մեծ մասի տառապանքի հաշվին, որովհետև օդից ոչինչ չի լինում: